Գեղարքունիքի մարզում հակակարկտային կայաններ չկան
Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում չկա որևէ հակակարկտային կայան, և չի եղել և չի էլ լինի: Համենայնդեպս, գոնե այս տարի հակակարկտային կայաններ մարզում չեն տեղադրվի: Ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ մարզի բնակչության զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է 230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: 168.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարականության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Շահբայանը հաստատել է, որ մարզում որևէ հակակարկտային կայան չկա. «Այս տարի չի նախատեսվում»,- ասաց նա:
Ա.Արզումանյան