Facebook-ը վիդեո գովազդի համար կպահանջի 2.5 մլն դոլար
Facebook սոցցանցի օգտատերերը մինչև տարեվերջ կդիտեն գովազդային տեսանյութեր: Այս մասին հայտնել են ընկերությանը մոտ գտնվող աղբյուրները: Այսպես, 15 վայրկյան տևողությամբ հոլովակի ցուցադրում օրվա ընթացքում գովազդատուների վրա կարժենա 2.5 մլն դոլար՝ կախված դիտումների քանակից:
Նշվում է նաև, որ գովազդը կարելի է «թիրախավորել» որոշակի տարիքի կամ սեռի մարդկանց համար: Այս մասին գրում է «Վեստին»:
Օգտվողներին չձանձրացնելու համար, օրական կցուցադրվի 3 հոլովակ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Facebook-ը, ինչպես և այլ ինտերնետային ընկերություններ, ցանկանում է «հափշտակել» բյուջեի մի մասը, որն ավանդաբար ստանում են հեռուստաալիքները:
Ըստ նախորդ եռամսյակի տվյալների` յուրաքանչյուր օր սոցցանց այցելում է Facebook-ի 1.15 մլրդ լսարանի 61%-ը: Այդ օգտվողները կօգնեն ընկերությանը ներգրավվել միլիոնավոր գովազդային դոլարները, հատկապես պիկ ժամերին:
Այն, որ շուտով սոցցանցում կցուցադրվի վիդեոգավազդ, հաստատում են նաև իրենք՝ Facebook-ի ներկայացուցիչները: