 
                        Աղվան Հովսեփյանն ընդունել ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին
 
                                    ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ձեւավորված համագործակցության փորձը, արդյունքները՝ նախանշելով առաջիկա առաջնահերթությունները։
Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել պրն Հեֆֆերնին՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ նրան պարգեւատրել դատախազության 95-ամյակի հուշամեդալով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        