Ռուսական գազը որոշ չափով փոխարինվել է իրանական գազով

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներմուծվել է 1,310,411.8 հազար խորանարդ մետր գազ՝ 240.8 դոլար/հազ. խմ արժեքով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած ցուցանիշներից:

Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 3.11%-ով պակաս գազ, քան անցած տարի նույն ժամանակաշրջանում: Մինչդեռ, «ՀայՌուսգազարդի» տվյալներով, ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013-ի առաջին կիսամյակում նվազել են 7.2%-ով: Այսինքն՝ այս 4.1% տարբերությունը Հայաստանը ներկրել է Իրանից:

Ի դեպ, հիշեցենք, որ անցած տարի ռուսական գազը ՀՀ էր ներկրվել 211.6 դոլար/հազ. խմ արժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031