Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ը հերքել է Իրանի դեսպանի հայտարարությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ ապրիլի 30-ին Թավրիզում ձերբակալված Խալիդա Խալիդն ու Շամխալ Հուսեյնովը գտնվում են Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում:

Դեսպանն ընդգծել էր, որ նրանց Ադրբեջան վերադառնալու հարցում պետք է հստակություն մտցնի Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը: Վերջինս և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դեռ որևէ հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը գործակալությանը տված հարցազրույցում հերքել է իրանցի դեսպանի հայտարարությունը: Նա ընդգծել է, որ Խալիդա Խալիդն ու Շամխալ Հուսեյնովը դեռ չեն հանձնվել ադրբեջանական կողմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031