
ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը հրաժեշտ են տալիս Իզմիրին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում այսօր ապաակտիվացվում է Իզմիրի նահանգի Բուջա շրջանում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազան:
Ավիաբազայի պաշտոնական փակումը տեղի կունենա հունիսի 1-ին: ՆԱՏՕ-ի ավիաբազան այստեղ սկսել է գործել 2004 թվականի օգոստոսի 11-ից: Ավիաբազայի փակվելուց հետո Իզմիրում կգործի միայն ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի կենտրոնը:
Իզմիրում ՆԱՏՕ-ի ցամաքային միացյալ հրամանատարությունը գործում է 2012 թվականի դեկտեմբերի 1-ից: Պլանավորված է մինչև տարեվերջ մեծացնել նրա անձնակազմն ու հնարավորությունները: