Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ «Արարատ» խաղասրահի դիմաց. բախվել են 6 ավտոմեքենաներ (լուսանկարներ)

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած ВАЗ 21099 մակնիշի 68 ՕՏ 888 համարանիշի, Արմենակ Ալեքսանյանի վարած Ford Transit մակինիշի 21 ՕՍ 241 համարանիշի, Հրայր Հարությունյանի վարած ГАЗ 33023 մակնիշի 33 ԼP115 համարանիշի, Սերյոժա Անտոնյանի վարած Ford Transit մակնիշի 24 ՏԼ 437 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում վերջին 2 ավտոմեքենաներն էլ բախվել են ճամփեզրին կայանված ВАЗ 2106 մակնիշի 21 ՕՍ 490 համարանիշի և Mercedes մակնիշի 24 ՏP 612 համարանիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով ВАЗ 21099-ի ուղևոր, 20-ամյա Ստեփան Շահումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, լքելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատար Սուրեն Խուդոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

xax-01 xax-02 xax-03 xax-04 xax-05 xax-06 xax-07 xax-08

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս