 
                        Ջերմաստիճանը կբարձրանա
 
                                    ՀՀ տարածքում`
Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 33.40C (1989թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 6.40C (1945թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 19.00C
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        