Բաժիններ՝

Իսրայելական հետախուզությունը C-300 է փնտրում Սիրիայում

Իսրայելական MIGnews-ը, վկայակոչելով Flightglobal պարբերականը, հայտնում է, որ Իսրայելը ձեռնարկում է յուրաքանչյուր միջոց՝ կանխելու համար Սիրիայի կողմից «Հզբոլլահին» C-300 զենիթա-հրթիռային համալիրի հատկացումը:

Նշվում է, որ այդպիսի սցենարը հնարավոր է այն դեպքում, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զգա, որ տանուլ է տալիս զինյալների դեմ պայքարը: Պարբերականի տվյալներով՝ Սիրիան ստացել է առնվազն մեկ C-300 զենիթա-հրթիռային համալիր:

Ներկա դրությամբ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանական բանակ) դիտարկում է C-300 զենիթա-հրթիռային համալիրի կիրառման երկու հնարավոր սցենար՝ Լիբանանի օդային տիրույթում իսրայելական կործանիչներին հարվածի հասցնում և «Հզբոլլահին» C-300 մարտկոցի մատակարարում:

Պարբերականն ընդգծել է, որ C-300-ի հրթիռն ունակ է հաղթահարել իսրայելական ինքնաթիռների վրա տեղակայված համակարգերը: Այն կշռում է 1.5 տոննա և ունի 7 մետր երկարություն: Հրթիռն արդյունավետ է գործում մինչև 150 կիլոմետր հեռավորության և մինչև 30 կիլոմետր բարձրության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս