
Ահմադինեժադը Մաշաեիի թեկնածության մերժման հարցով դիմել է Ալի Խամենեիին

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել է երկրի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիին՝ կապված առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելուց իր զինակից Էսֆանդիար Ռահիմ Մաշաեիի հեռացման հետ;
«Ես աջակցել եմ Մաշաեիի թեկնածությանը, քանի որ նա կարող է շատ բան անել երկրի համար: Հուսով եմ, որ կլուծվի այդ խնդիրը: Ես հավատում եմ, որ Մաշաեին գլուխ կհանի այդ գործից»:
Իրանի նախագահն իր և Մաշաեիի կողմնակիցներին համբերության կոչ է արել՝ հավելելով, որ երկրում կա այնպիսի առաջնորդ, որը կլուծի բոլոր խնդիրները:
Հիշեցնենք, որ Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում հաստատել է միայն 8 թեկնածություն: