
Գայլերն ակտիվացել են. այս անգամ հոշոտվել են Արագածոտնի մարզի ոչխարները

Մայիսի 22-ին, ժամը 07.32-ին Սիփանի գյաուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղում բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երկու որ առաջ՝ մայիսի 20-ին, Լոռու մարզի Ամրակից գյուղում նույնպես տեղի էր ունեցել գայլերի հարձակում. հոշոտվել էր 25 ոչխար: