 
                        Ադրբեջանին վրդովեցրել է ԼՂՀ-ում իսպանացի երգչուհու համերգ տալու մտադրությունը
 
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է հայկական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն պլանավորել է համերգ տալ ԼՂՀ-ում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը: Հայկական ԶԼՄ-ների համաձայն՝ երգչուհին պլանավորել է հունիսի 4-ին համերգ տալ Ստեփանակերտում, իսկ հունիսի 9-ին՝ Երևանում: Համերգի տոմսերն արդեն իսկ հանվել են վաճառքի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        