
Պոլսահայը գրողը դատապարտվեց 13.5 ամսվա ազատազրկման

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանն այսօր կայացրել է պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան ու գործարար Սևան Նշանյանի դատավճիռը:
Նշանյանը մեղադրվում էր Մուհամմեդ մարգարեին (կրոնական արժեքները հրապարակավ) վիրավորելու մեջ և դատարանի կողմից դատապարտվել է 13.5 ամիս ազատազրկման: Ընդ որում, այդ պատիժը չի կարող փոխարինվել դրամական տուգանքով:
Նշանյանի դեմ դատական հայց էր ներկայացվել մարտի սկզբին, որում պահանջվում էր նրան ազատազրկել 1.5 տարով: