
Հորդանանը կասեցրել է սիրիացի փախստականներին ընդունելու գործընթացը

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հորդանանի իշխանությունները հարևան Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ գրեթե է մեկ շաբաթ է, ինչ չի թույլատրում ոչ պաշտոնական անցակետերով սիրիացի փախստականների ներհոսքը երկիր:
Ներկա դրությամբ Հորդանանում գտնվում է գրեթե կես միլիոն սիրիացի փախստական: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 4 ամսում Սիրիայում թեժացել է պայքարը, ինչը հանգեցրել է փախստականների քանակի կտրուկ աճին:
Սիրիայի ու Հորդանանի սահմանին գտնվող 4 ոչ պաշտոնական անցակետերով ամեն օր Հորդանան է ժամանում 1000-2000 մարդ: Սակայն վերջին 6 օրերին այդ անցակետերը փակվել են: Գործում է միայն Ջաբերի պաշտոնական անցակետը, որով չեն կարողանում Հորդանան մուտք գործել բոլոր ցանկացողները:
Այժմ երկու երկրների սահմանին կուտակվել են հազարավոր մարդիկ, որոնք սպասում են Հորդանան մուտք գործելուն: Նրանք ապահովված չեն սննդով, խմելու ջրով ու վրաններով: Բացի այդ, նրանց թվում կան մեծ քանակությամբ վիրավորներ, հիվանդներ, երեխաներ, տարեցներ, կանայք:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբներին կանխատեսվել էր, որ մինչև 2014 թվականի կեսերը սիրիացի փախստականները կարող են կազմել Հորդանանի բնակչության մինչև 40 տոկոսը, մինչդեռ ներկայումս կազմում են 10 տոկոս: