ԱՊՀ-ի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելը կարող է հնարավոր դառնալ միայն հրավերներով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներգաղթյալների ներհոսքը կանոնակարգելու համար ԱՊՀ-ի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելը կարող է հնարավոր դառնալ միայն հրավերներով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Վերջինս, պատասխանելով ԱՊՀ-ի հետ երկրների հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին հարցին, հայտարարել է, որ այսօր վիզային ռեժիմ սահմանելն այնքան էլ այժմեական չէ:

Նա հավելել է, որ անհրաժեշտ է վերամշակել հրավերներով Ռուսաստան մուտք գործելու տարբերակը, քանի որ դա հեշտ հարց չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031