
ԱՄՆ սենատը Apple-ին մեղադրել է հարկերի վճարումից խուսափելու մեջ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Apple ընկերությունն Իռլանդիայում իր դուստր ընկերությունների շնորհիվ եկամտահարկի հաշվին տնտեսել է տասնյակ միլիարդավոր դոլարներ:
Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ սենատի զեկույցի հեղինակները: Զեկույցի համաձայն, 2011 թվականին Apple-ը խուսափել է առնվազն 3.5 միլիարդ դոլարի հարկ վճարելուց, իսկ 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9 միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ Սենատում ընդգծել են, որ Apple ընկերությանը հաջողվել է իր հարկերը կրճատել օրինական ճանապարհով՝ օգտագործելով ամերիկյան ու իռլանդական հարկային օրենսդրությունների միջև առկա տարբերությունները:
Մասնավորապես, Apple-ին պատկանող իռլանդական ընկերություններից մեկը 2011 թվականին վաստակել է 22 միլիարդ դոլար, սակայն դրա հետ մեկտեղ հարկեր է վճարել 10 միլիարդ դոլարից: