
25-ամյա էքստրեմալը հրաշքով է փրկվել անսարք օդապարիկով 300 մետր բարձրությունից թռչելուց հետո (տեսանյութ)

South West News Service-ի փոխանցմամբ՝ 25-ամյա էքստրեմալ Մեթյու Գոուն հրաշքով է փրկվել վիթխարի բարձրությունից անսարք օդապարիկով ընկնելուց հետո՝ ստանալով մի շարք վնասվածքներ:
Թռչելիս նրա օդապարիկը չի գործել, ինչի հետևանքով նա առանց որևէ պաշտպանության ցած է իջել հարյուրավոր մետրեր և բախվել է ժայռին: Դրա նրա 181-րդ թռիչքն էր Ալպերում՝ իտալական Գարդա լճի մոտ:
Այստեղ Մեթյուն թռել է 300 մետր բարձրությունից և անսարք օդապարիկի պատճառով վայր է սլացել 65 կմ/ժամ արագությամբ: Զարմանալիորեն նա ստացել է թեթև վնասվածքներ, չի ստացել կոտրվածքներ և հիվանդանոցից դուրս է գրվել նույն օրը: