Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Տ. Հայրապետյանը կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մոմ վառեց, աղոթեց ու հայտարարեց, թե գնում է Բաղրամյան պողոտա, ժովովրդին բարի գիշեր մաղթի ու հեռանա:
Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի քայլով հեռացել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող ոստիկանական պատնեշից, ինչից հետո ազատ է արձակվել բերման ենթարկվածներից մեկը:
168.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է, որ Ոստիկանությունը բերման է ենթարկել նստացույցին մասնակցող շուրջ 10 ակտիվիստների ու քաղաքացիների:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այսօր Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների ժամանակ կոտրվել է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի քիթը:
Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում:
Քիչ առաջ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով քաղաքացիներին կոչ էր անում նստացույց անել Բաղրամյան պողոտայում:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվում էր դեպի Ծիծեռնակաբերդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված քաղաքացիներին կոչ արեց կա՛մ միանալ այդ երթին, կա՛մ սկսել նստացույց:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ՊՍԺ-ի հետ հանդիպմանը նվիրված մամլո-ասուլիսի ժամանակ խոսել է իր թիմի հնարավորությունների մասին։
Մի շարք անձինք բերվել են ոստիկանություն, նրանց նկատմամբ կազմվել է ՀՀ վարչական իրավախախտման արձանագրություն և բաց են թողնվել:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի մոտ, ոստիկանության աշխատակիցների եւ մարդկանց միջև տեղի ունեցած բախման արդյունքում վնասվածքներ է ստացել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ավելի ուշ դեպքի վայր եկավ նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցում էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց այդ պահին Բաղրամյան պողոտա բերվեց նաև Հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») դիմակավորված ջոկատը, որին բազմությունը դիմավորեց բուռն սուլոցներով:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ժողովուրդը քայլում է դեպի Ծիծեռնակաբերդ:
Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բանակցում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա շարժվող հանրահավաքի մասնակիցներին Օպերայի շենքի մոտ դիմավորեցին ոստիկանները, որոնք փորձում էին արգելել նրանց առաջ գնալ: Սակայն ժողովրդին մի կերպհաջողվեց առաջանալ, բայց Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում նրանց սպասում էին մի քանի շարքով կանգնած ոստիկանները: Հենց այստեղ բախումներ սկսվեցին ժողովրդի և ոստիկանների միջև: «Ժառանգության» ներկայացուցիչները հորդորում են ժողովրդին բախումների չգնալ ոստիկանների հետ՝ նրանց հանդարտության […]
«Մենք հիմա գնում ենք կերուխումն ավարտած Բաղրամյան 26, ոստիկաններ, ձեր կերուխումն ավարտվեց, բացեք ճանապարհները»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին կանգնել ժողովրդի կողքին:
Այս մասին ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր, ովքեր նորարարական գաղափար ունեն, որը կոչված է նպաստելու բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը:
Միջադեպը տեղի է ունեցել Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում` մի քանի ժամ առաջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր երթով շարժվել դեպի Բաղրամյան փողոցում գտնվող «Սիրահարների» այգի, այնուհետև՝ նախագահական նստավայր` Բաղրամյան 26, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին, և, ի վերջո, երթի մասնակիցներն այլ ճանապարհով վերադարձան Ազատության հրապարակ:
Քիչ առաջ լրատվական կայքերից մեկը, մեջբերելով «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի խոսքերը, տեղեկություն էր տարածել, թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում:
Նախորդ շաբաթ Անկարայի այդ դիրքորոշումը հնչեցրել է Ուկրաինա մեկնած Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը:
Այսօր երբ երիտասարդները փորձել են բակերով հասնել Բաղրամյան 26, հանդիպել են ոստիկանական պատնեշին: Ոստիկանները նրանց կրկին թույլ չեն տվել շարժվել առաջ: Ոստիկաններ կան նաև շենքերի բակերում տեղակայված 6 մեծ ավտոբուսների մեջ։
«Մի երկու օր առաջ պատգամավորները, նույն Արմենը Մարտիրոսյան, եկավ ինձ մոտ, նստեցինք, խոսեցինք, մենք իրենց բացատրեցինք, որ այդ օրը ոչ թե փակ է նրա համար, որ երթ եք անելու, այլ միջոցառում է: Քանի որ կազմակերպիչը իրենք են, իրենց զգուշացվել է ու իրենք էլ շատ լավ գիտեին, որ այստեղ այսօր գալ չի կարելի»,- նշեց նա:
Ոստիկանների թվում, ովքեր կոպիտ հրում ու երիտասարդներից շատերին գետնին գցելով իջեցնում էին նախագահի նստավայրի հարակից տարածքից, կային նաև անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, ովքեր ևս ստանձնել էին «հասարակական կարգի պահպանման դերը»:
Երկրաշարժից ամենաշատը տուժել է Շոմբե քաղաքը, որի վրա են թափվել մոտակա լեռան բեկորները:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը պահանջում է հավաքի բոլոր մասնակիցներին անվերապահորեն կատարել կազմակերպիչների ցուցումները, ինչպես նաև չդրդել ՀՀ քաղաքացիներին հակաիրավական գործողությունների:
«Ասում են` էսօր հաղթելու ենք, որտե՞ղ ենք հաղթելու` Ծիծաեռնակաբերդո՞ւմ»,- ասաց հավաքված տարեց մարդկանցից մեկը: Սրան ի պատասխան երիտասարդն ասաց` «Իսկ որտե՞ղ պիտի հաղթենք` Բաղրամյան 26-ո՞ւմ»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված «Հարսնաքարի» գործով դատական նիստը տեղի չունեցավ:
Հիշեցնելով 4 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին՝ Մոսլեհին հայտարարել է, որ հետախուզության նախարարության բոլոր ուժերն ուղղված են լինելու ընտրական շրջանում անվտանգության ապահովմանը: