Բախումներ Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ

Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա շարժվող հանրահավաքի մասնակիցներին Օպերայի շենքի մոտ դիմավորեցին ոստիկանները, որոնք փորձում էին արգելել նրանց առաջ գնալ: Սակայն ժողովրդին մի կերպհաջողվեց առաջանալ, բայց Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում նրանց սպասում էին մի քանի շարքով կանգնած ոստիկանները: Հենց այստեղ բախումներ սկսվեցին ժողովրդի և ոստիկանների միջև:

«Ժառանգության» ներկայացուցիչները հորդորում են ժողովրդին բախումների չգնալ ոստիկանների հետ՝ նրանց հանդարտության կոչ անելով, սակայն այս պահին դեռևս իրավիճակը լարված է:

Երկու կողմից հրում են իրար, ոստիկանները՝ ժողովրդին, ժողովուրդը՝ ոստիկաններին՝ փորձելով առաջ շարժվել:

Ոստիկանների հրմշտոցների պատճառով մի երիտասարդ ուշագնաց եղավ, ում արագ հեռացրեցին տարածքից: Այնտեղ են նաև Նիկոլ Փաշինյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Ուղիղ հեռարձակումը Բաղրամյան պողոտայից կարող եք դիտել այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930