
Բիձինա Իվանիշվիլիի ամերիկյան այցը հավանաբար տեղի կունենա այս տարի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ամերիկյան այցը հավանաբար տեղի կունենա այս տարի: Այս մասին ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Վերջինս մանրամասնել է, որ դեռ վաղ է խոսել Իվանիշվիլիի ամերիկյան այցի ստույգ ժամկետների մասին: Ավելի վաղ Իվանիշվիլին ինքը հայտարարել էր, որ իր ամերիկյան այցը տեղի կունենա ներքաղաքական բոլոր խնդիրների լուծվելուց հետո:
2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանի վարչապետի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցն իրականացնելու է դեպի ԱՄՆ: Սակայն դա տեղի չունեցավ, և Իվանիշվիլին իր առաջին այցը կատարեց դեպի Բրյուսել: