Բաժիններ՝

Երբ լավ ենք խաղում մրցակցի հնարավորությունները կտրուկ նվազում են. Ինյեստա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ՊՍԺ-ի հետ հանդիպմանը նվիրված մամլո-ասուլիսի ժամանակ խոսել է իր թիմի հնարավորությունների մասին։

«Հիանալի ենք զգում, խաղում ենք ուժեղ մրցակցի հետ. հաղթանակի գինը կիսաեզրափակիչն է։ Տանը մեզ կօժանդակեն երկրպագուները, իսկ Ֆրանսիայում ձեռք բերած հաշիվն այնքան էլ վատը չէ, սակայն ամեն դեպքում հարկավոր է կատարյալ հանդիպում անցկացնել՝ առաջ անցնելու համար։ Ցավոք սրտի, ունենք կորուստներ, ինչի պատճառով ավելի թույլ ենք, սակայն վաղը խաղալու ենք այնպես, կարծես դա եզրափակիչ լինի։

Մեզ շատ լուրջ հանդիպում է սպասվում։ Երբ լավ ենք խաղում մրցակցի հնարավորությունները կտրուկ նվազում են»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս