Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք հիմա գնում ենք կերուխումն ավարտած Բաղրամյան 26

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հրապարակից հնչող սուլոցներին ու «հի-մա, հի-մա» կոչերին այսպես արձագանքեց. «Ով ուզում է քայլ, թող ինքը պատրաստ լինի պայքարի, որը կարող է ոչ թե մեկ օր, այլ մի քանի ամիս տևել:

Արդեն իշխանական կերուխումը վերջացել է, իրենց կերած-խմած չալաղաջը անուշ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքին զուգահեռ հավաքվածները սուլում էին և բղավում էին՝ «հի-մա, հի-մա»:

Նաև հայտարարեց, թե այսօր՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում, Մաշտոցի պողոտայում և այլուր արյուն չի թափվելու:

«Մենք հիմա գնում ենք կերուխումն ավարտած Բաղրամյան 26, ոստիկաններ, ձեր կերուխումն ավարտվեց, բացեք ճանապարհները»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին կանգնել ժողովրդի կողքին:

Տեսանյութեր

Լրահոս