Արմեն Մարտիրոսյանին ծեծել են և տարել են ոստիկանություն

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի մոտ, ոստիկանության աշխատակիցների եւ մարդկանց միջև տեղի ունեցած բախման արդյունքում վնասվածքներ է ստացել  «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` բախման եւ հրմշտոցի արդյունքում իրենք տեսադաշտից կորցրել են Արմեն Մարտիրոսյանին, իսկ ավելի ուշ իմացել, որ նրան տարել են ոստիկանության բաժանմունք: Թե ոստիկանության որ բաժին են տարել Արմեն Մարտիրոսյանին, պարոն Խուրշուդյանը չկարողացավ ասել` միայն նշելով, որ ոստիկանությունից փորձել են ճշտել, սակայն նրանց դա չի հաջողվել. ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են որեւէ պարզաբանում տալ:

Armen Martirosyan1

Armen Martirosyan55

Այս պահին երթի մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Սարյան փողոցով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ: Ճանապարհը միակողմանի բաց է։

Լուսանկարները՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930