Նստացույց՝ Բաղրամյան պողոտայում

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվում էր դեպի Ծիծեռնակաբերդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված քաղաքացիներին կոչ արեց կա՛մ միանալ այդ երթին, կա՛մ սկսել նստացույց:

Դրանից հետո Ոստիկանությունը հայտարարեց, որ 15 րոպե ժամանակ է տալիս՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար: Սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նրանց հորդորեց ողջամիտ ժամկետ տալ՝ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթի մասնակիցները կվերադառանան Ազատության հրապարակ և կմիանան Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայի սկբնամասում դեռ շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930