
Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդում մոմ վառեց ու գնաց ժողովրդին բարի գիշեր ասելու

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մոմ վառեց, աղոթեց ու հայտարարեց, թե գնում է Բաղրամյան պողոտա, ժովովրդին բարի գիշեր մաղթի ու հեռանա:
Նաև հայտարարեց, թե ժողովրդին կոչ է անելու նույնպես հեռանալ և վաղը նորից հավաքվել Ազատության հրապարակում: Նա ևս մեկ անգամ հայտարարեց, թե արյուն չպետք է թափվի: