Դժգոհության ալիք` Ազատության հրապարակում (տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հարապարակում հավաքված մարդկանցից ոմանք իրենց դժգոհություններն էին հայտնում այսօրվա հավաքի մասին:

«Կռի՞վ ենք անելու: Ընկեր, 2008-ին արեցին, տեսանք` ի՞նչ եղավ»,- ասաց հավաքված երիտասարդներից մեկը, ում խոսքով` «Ժառանգություն» կուսակցության նախագահը լուրջ քաղաքական գործիչ է, և խնդիրն այն է, որ ամեն մեկը չի կարողանում իրեն «ընմռնել»:

Նրան, սակայն, հակադրվում էր մի կին, որը ներկաներին ասում էր, թե Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը, քանի որ վերջին 5 տարիներին ոչ մեկը չկարողացավ շտկել իրավիճակը:

«Ասում են` էսօր հաղթելու ենք, որտե՞ղ ենք հաղթելու` Ծիծաեռնակաբերդո՞ւմ»,- ասաց հավաքված տարեց մարդկանցից մեկը: Սրան ի պատասխան երիտասարդն ասաց` «Իսկ որտե՞ղ պիտի հաղթենք` Բաղրամյան 26-ո՞ւմ»: «Ինքը գիտի, թե պարտավոր ենք 5 տարի իրա պոչը բռնենք»,- ասաց կանանցից վրդովված կինը:

Տեսանյութեր

Լրահոս