Ես գնացել եմ նրանից հետո, երբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի անհիմն ու կեղծ երդումը, որը արձանագրեց այն փաստը, որ այս իշխանությունը դե-յուրե չէ, գողացավ ժողովրդից իր իրավունքը ու այս պայմաններում, հանգրվանն անցած, այցելեցի Մոսկվա ու չի բացառվում, որ այցելեմ նաև այլ մայրաքաղաքներ:
2009թ. Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում:
Շուրջ 30 փաստաբաններ ձեռնամուխ են եղել ընդդեմ Վճռաբեկ դատարանի փաստաբանների գործադուլի նախապատրաստմանը:
«Ինձ համար ամենակարևորն այն ծրագիրն է, որը կներկայացվի, իսկ գործող վարչապետի այսօրվա պաշտոնակատարի նկատմամբ իմ կուսակիցների վերաբերմունքը դրական է»:
«Րաֆֆի Հովհաննիսյանն անհեթեթ գործողությունների մեջ է, և ամեն ինչ արդեն սպասելի է: Ես էական որևէ բան չեմ տեսնում, օտար աշխարհներ գնա, չինովնիկների հետ հանդիպելով… Երևի գնացել է իրեն մեծարված զգալու»:
Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը և իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից:
Քիչ առաջ Մոսկվա-Երևան չվերթով Երևան ժամանեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այնտեղ հանդիպել է ՌԴ «համապատասխան շրջանակների հետ» և շնորհակալ է այդ հանդիպումների համար: Նա նաև հայտարարեց, թե իր այցը Մոսկվա՝ կապված չէր Հայաստանի հետընտրական զարգացումների հետ:
Այդ բյուրոն պետք է արգելափակի թուրքական այն ընկերությունների հետ համագործակցությունը, որոնք աջակցում են Էրդողանի կառավարությանը, ֆինանսավորել են նրա նախընտրական կամպանիան, ինչպես նաև խախտել են սիրիական օրենքները:
Արմավիրի բաժին Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի հիվանդանոցի բակում, դանակի սպառնալիքի տակ, առևանգել է Արմավիր բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռոբերտ Ալեքսանյանին պատկանող BMW մակնիշի ամվտոմեքենան:
Լեռնային Ղարաբաղ անվանումը հավանաբար ոչինչ չասի մեր համաքաղաքացիներին:
Նա ընդգծել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երբեք չի հայտարարել, որ Իսրայելը պետք է ոչնչացվի:
Այսպիսի ցուցանիշ գրանցելու համար Մխիթարյանից պահանջվել է 271 խաղ։
Նա Վաղարշյան 1 շենքի 36 բնակարանի բնակիչ, 24-ամյա Տիգրան Բրուտյանն է, ով, ըստ տեղեկությունների, ծեծի է ենթարկվել Գյուլբենկյան փողոցի 19 տան բնակիչներ, ազգությամբ արաբ Հասան և Ամուդ եղբայրների, ինչպես նաև նրանց հոր կողմից:
Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որին մասնակցում են 6 կուսակցություններ և մեկ դաշինք: Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն, Հանրապետական, «Առաքելություն», «Հայ Ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և «Բարև, Երևան» դաշինքը:
Այս մասին թերթին հայտնել է Վրաստանի ՊՆ-ում եղած իրազեկ աղբյուրը:
«Բենզին են օգտագործում, որովհետև այն էժան է, իսկ գյումրեցին աղքատ է, սոցիալապես շատ ավելի վատ վիճակում է, քան երևանցին, որովհետև իրենք շատ ավելի գործազուրկ են, շատ ավելի փող չունեն»:
Իրանից շարունակում են սպառնալից հայտարարություններ հասցեագրել Ադրբեջանին:
Իսրայելի ԱԳՆ-ի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Մայքլ Լոթեմը երեկ ժամանել է Անկարա և թուրքական կողմին առաջարկել է իսրայելական գազը Թուրքիայի տարածքով փոխադրել դեպի Եվրոպա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է սիրիացի ապստամբներին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին հրամանը:
Այսօր ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը նախագահ է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանեց.
Այս մասին նշված է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների ու դատավճիռների կատարումը վերահսկող հանձնաժողովի տարեկան զեկույցում:
Աչքերիս առջև են գետնին ընկած Րաֆֆու, արյունոտված դեմքով Արմենի՝ կայքերում տեղադրված լուսանկարները… Խիղճս հրամայում է՝ ընկածին պետք է օգնել, ծեծվածին, խոցվածին պետք է սատարել:
Պուտինը փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին կարգադրել է մշակել տվյալ գերատեսչության ստեղծման հարցը:
Նորոն այժմ Հայաստանում չի բնակվում և տեսահոլովակն էլ արտիստները նկարահանել են առանձին-առանձին: Նորոն նկարահանվել է ԱՄՆ-ում, Շուշան Պետրոսյանն՝ այստեղ՝ Հայաստանում:
Թրեյլերի վարորդ Մալխազ Ռուխաձեին հաջողվել է լքել այրվող մեքենան:
«Ես որևէ բանից տեղյակ չեմ, որևէ բան չեմ կազմակերպել: Մի քանի օր առաջ Երևանում էի՝ մասնակցել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որը շատ լավ անցավ: Հիմա գտնվում եմ Փարիզում»:
Կիսաեզրափակիչում տեղի կունենա երկու գերմանա – իսպանական դիմակայություն` «Բավարիա» – «Բարսելոնա», «Բորուսիա» – «Ռեալ»:
Մեր նպատակն է մարդկանց մոտ առաջացնել կարեկցանք անտուն կենդանիների հանդեպ, որպեսզի նրանք գիտակցեն, որ վերջիններս ևս ընտանիքի, հոգատարության կարիք ունեն:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ:
Դասախոսների թվում են Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը և ԲԱ երիտասարդ գիտաշխատող Գոհար Հարությունյանը: Աշակերտներին կբաժանվեն նաև աստղագիտական հանրամատչելի նյութեր: