Բաժիններ՝

Սիրիական հակամարտությունը թևակոխել է վճռական փուլ. Բարաք Օբամա

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է սիրիացի ապստամբներին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին հրամանը:

Փաստաթղթի համաձայն՝ այդ գումարն ուղղվելու է սննդամթերքի ու դեղորայքի գնմանը, որը պետք է մատակարարվի Սիրիայի կառավարական զորքերի դեմ մարտնչող Սիրիայի ազատ բանակին:

Օբաման հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը թևակոխել է վճռական փուլ, ինչի համար էլ այժմ անհրաժեշտ է անել ամեն հնարավոր բան՝ տեղում այդ երկրի վերափոխման համար, ուր հարգանք կցուցաբերվի նրա բոլոր բնակիչների իրավունքների նկատմամբ:

Ավելի վաղ ԱՄՆ-ը 117 միլիոն դոլար էր հատկացրել սիրիացի ապստամբներին՝ ոչ մահաբեր սարքավորման գնման համար: Խոսքը գնում է զրահաբաճկոնների, ռադիոկայանների, գիշերային տեսանելիության սարքերի, օպտիկական նշանառու սարքերի և այլնի մասին:

Բացի այդ, ԱՄՆ-ը 385 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Թուրքիայում, Իրաքում, Հորդանանում ու Լիբանանում ապաստան գտած սիրիացի փախստականներին, որոնց ընդհանուր թվաքանակը հարևան երկրներում կազմում է 1.3 միլիոնի՝ ըստ ՄԱԿ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս