Վրացի հրշեջներին հաջողվել է կանխել Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատարի պայթյունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի հրշեջները կարողացել են օպերատիվ արձագանքել «Ռուիս» թունելում այսօր առավոտյան գրանցված հրդեհին: Թունելում այրվել էր Հայաստանից 30 տոննա կոնյակ Փոթի տեղափոխող բեռնատարը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գորիի շրջանի հրշեջ ծառայության պետ Մամուկա Իմերլիշվիլին. «Մեր աշխատակիցները ժամանակին կարողացան մարել հրդեհը և դրանով իսկ կանխել պայթյունը, որը քիչ վնաս չէր պատճառի: Թրեյլերի վարորդ Մալխազ Ռուխաձեին հաջողվել է լքել այրվող մեքենան»:

Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքը հայտնել է, որ հրդեհը վնասել է թունելի հաղորդագծերը: Հրդեհի պատճառով թունելով երթևեկությունը կաթվածահար է եղել: Նշվում է, որ կոնյակի խմբաքանակը, որը որոշակի տվյալներով չի հանդիսացել Երևանի կոնյակի գործարանի արտադրանք, պետք է Փոթիով ուղարկվեր Ռուսաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930