Գալուստ Սահակյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաոչնչացման գնաց (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին, ինչպես նաև նրա վերջին գործողություններին` ասաց.

«Րաֆֆի  Հովհաննիսյանն անհեթեթ գործողությունների մեջ է, և ամեն ինչ արդեն սպասելի է: Ես էական որևէ բան չեմ տեսնում, օտար աշխարհներ գնա, չինովնիկների հետ հանդիպելով… Երևի գնացել է իրեն մեծարված զգալու»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք սպառված է իշխանությունների և «ժառանգության» նախագահի հետ բանակցությունների օրակարգը, կոմպրիսի գալը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաոչնչացման գնաց, իսկ կոմպրոմիսների միշտ էլ պատրաստ ենք մենք»:

Գ. Սահակյանի խոսքով` իրենք  որևէ բան չեն պատրաստվում առաջարկել, քանի որ Ր. Հովհաննիսյանի պահանջը չկա: «Ինքը միայն ուզում է նախագահ դառնալ, դա էլ մենք չենք կարող, որովհետև Սահմանդրությունը թույլ չի տալիս»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս