24-ամյա երիտասարդը դաժան ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց. ըստ ականատեսների՝ ծեծողները արաբներ են

Այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 15:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի երիտասարդ:  Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայնտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը տեղափոխվել է Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցից և այս պահին բշժկական կենտրոնում բժիշկները հետազոտում են նրան, քանի որ վնասվածքներ է ստացել գլխի մասում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Վաղարշյան 1 շենքի 36 բնակարանի բնակիչ, 24-ամյա Տիգրան Բրուտյանն է, ով, ըստ տեղեկությունների, ծեծի է ենթարկվել Գյուլբենկյան փողոցի 19 տան բնակիչներ, ազգությամբ արաբ Հասան և Ամուդ եղբայրների, ինչպես նաև նրանց հոր կողմից:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, սակայն դեռևս ոստիկաններին չի հաջողվում Տ. Բրուտյանին ծեծի ենթարկած անձանց բռնել, քանի որ նրանք փակվել են տանը և չեն բացում դուռը:

Կարդացեք նաև

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հարևանները պատմում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ եղբայրները ծեծի են ենթարկում Տ. Բրուտյանին:

Տեսանյութեր

Լրահոս