Վահե Աղաբեկյանցը հրավիրվել է ԱԱԾ

2009թ. Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում:

Սիվիլիթաս հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ 2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաև Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման և բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաև, այսպես կոչված, «փողերի լվացման» վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930