
Իրանցի պատգամավորն Ադրբեջանին մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին հաճոյանալու մեջ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Իրանից շարունակում են սպառնալից հայտարարություններ հասցեագրել Ադրբեջանին: Այս անգամ Ադրբեջանին քննադատել է Իրանի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգատպուրը: Նա Ադրբեջանին մեղադրել է ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին ծառայելու մեջ.
«Ադրբեջանում կան ուժեր, որոնք անցկացնում են հակաիրանական կամպանիա: Սակայն դա չպետք է մտահոգի մեզ: Ադրբեջանի իշխանությունները պարզապես ցանկանում են հերթական անգամ ի ցույց դնել ԱՄՆ-ին ու Իսրայելին իրենց հաճոյանալը: Այդ պատճառով էլ նրանց բոլոր գործողությունները ծիծաղելի են»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Իրանի Ուրմիա նահանգից ընտրված պատգամավոր Նադիր Գազիպուրն Ադրբեջանին սպառնացել էր Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի վերանայմամբ: