Նորոն և Շուշան Պետրոսյանը ներկայացրին իրենց նոր տեսահոլովակը (տեսահոլովակ)
Կայացավ Շուշան Պետրոսյանի և Նորոյի «Շուտով» երգի պրեմիերան: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է:
Հիշեցնենք, որ երգիչը 168.am-ի հետ զրույցում արդեն տեղեկացրել էր, որ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ նոր տեսահոլովակ է նկարահանել: Նշենք, որ Նորոն այժմ Հայաստանում չի բնակվում և տեսահոլովակն էլ արտիստները նկարահանել են առանձին-առանձին: Նորոն նկարահանվել է ԱՄՆ-ում, Շուշան Պետրոսյանն՝ այստեղ՝ Հայաստանում:
Թեև երգիչն այժմ իր ընտանիքի հետ ապրում և աշխատում է ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում, սակայն արտերկրում բնակվելը համարում է ժամանակավոր: Նա վստահ է, որ մի օր վերադառնալու Հայաստան և աշխատելու է այստեղի երկրպագուների համար: Այժմ նա իր բենդի հետ միասին երգում է «Bouvardia» ռեստորանում: