Վարդան Սեդրակյանի նոր մեղադրանքի վերաբերյալ պարզաբանումներն ավելի ուշ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանությամբ զբաղվող  «Սիրունյան» իրավաբական գրասենյակը մոտ մեկ ժամ առաջ տեղեակտվություն տարածեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից այսօր՝ ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով:  Նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով:

Մենք փորձեցինք նոր մեղադրանքի էության վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 168.am-ին ասաց, որ ըստ էության սա մեղադրանքի հստակեցում է՝ նշելով, որ գործի մանրամասների վերաբերյալը տեղեկատվություն իրավաբանական գրասենյակը կտարածի երեկոյան:

Նշենք, որ 168.am-ին ապրիլի 13-ին տված հարցազրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասել էր, որ մայիսի 5-ին էպոսագետի երկամսյա կալանքն ավարտվում է և հավանական է, որ գործն ուղարկվի դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930