Նռնակի պայթյունի հետևանքով երեք վիրավոր գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում

Ապրիլի 16-ին, ժամը 22.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում նախնական տվյալներով պայթել է նռնակ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ հերթապահները:

Galatv.am-ը դեպքի մանրամասները ճշտել է ԱԻՆ Փրկարար վարչության Շիրակի մարզային կառույցի պետի տեղակալ Կարեն Եղշատյանի հետ: Վերջինս ասել է. «Ես անձամբ այնտեղ եմ եղել, հիմա ոստիկանությունում եմ: Դեպքը տեղի է ունեցել բնակարանում, հիմա վիրավորներին տեղափոխել են Գյումրու Բժշկական կենտրոն: Վիրավորներն են՝ Հասմիկ Կարապետի Եղիազարյանը և Կարապետ Հովհաննեսի Եղիազարյանը, իսկ նռնակը գցել է Եղիշ Սմբատի Թորոսյանը, ով ևս վիրավորների թվում է: Վերջինս հավանաբար իրենց ծանոթն է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930