Բաժիններ՝

ԿԲ խորհրդի նիստում

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4-ը և «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը:

Խորհրդի որոշումներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում, «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը՝ որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական  կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, տնտեսական նորմատիվների խախտումների՝ ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ում:

Խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» ՍՊԸ-ի փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 785 և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/7 լիցենզիաները:

Խորհուրդը «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրել է «Անելիք» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, իսկ «Արցախբանկ» ՓԲԸ-ին՝ «ԱՎԵՐՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս