Բաժիններ՝

Firefox օպերացիոն համակարգի թողարկման ժամկետներն արդեն հայտնի են

Firefox OS օպերացիոն համակարգը, որը մշակվում է Mozilla ընկերության կողմից, շուկայում կհայտնվի 2013թ.-ի հունիսին: Այս մասին հայտարարել է Mozilla-ի ղեկավարը: Այս մասին գրում է All Things Digital-ը:

Firefox OS-ը հայտնվի միանգամից 5 երկրներում՝ Բրազիլիա, Վենեսուելա, Իսպանիա, Լեհաստան և Պորտուգալիա: Տարեվերջին այն երկրների քանակը, որտեղից հնարավոր կլինի գնել Firefox OS-ի վրա սարքավորումներ, կավելանա, դրանց թիվը կհասնի մինչև 11 երկիր. ասել է Mozilla-ի ղեկավար Գարի Կովաչը: Նա նշել է, որ ԱՄՆ-ում սմարթֆոնները կհայտնվեն միայն 2014թ.:

Նշվում է, որ Firefox OS-ով առաջին սմարթֆոնները կսկսեն թողարկել Alcatel-ը, Huawei-ին, LG-ին և ZTE-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս