Մանվել Սարգսյան. Ապրիլի 9-ը Մարտի 1-ի շանտաժն էր
«Այն, ինչ մենք անվանում ենք «շարժում», հետընտրական բողոքարկում էր, ըստ էության»,- hetq.am-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա որակմամբ, Ապրիլի 9-ին ավարտվեց հետընտրական բողոքական շրջանը:
«1996 թվականից այդ պրոցեսը դիտվում է Հայասատանում և ներկայացվում որպես քաղաքականություն: Դա ընթացակարգ է՝ սկզբում դիմում ենք ՍԴ, հետո փորձում ենք բողոքարկել չընտրված նախագահի ինագուրացիան»,- խոսելով հետընտրական զարգացումներից՝ ասել է ասաց Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, այդ գործընթացն ավարտվել է, այլ հարց է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր պոտենցիալը հետագայում ինչպես կօգտագործի:
«Ապրիլի 9-ը Մարտի 1-ի շանտաժն էր,- խոսելով ՀՀ նախագահի երդմնակալության օրվա մասին, ըստ կայքի, ասել է քաղաքագետը,- հետընտրական ամբողջ գործընթացն ընթանում էր այդ լեյտմոտիվով՝ մարդկանց փորձում էին հիշեցնել 2008թ. մարտի 1-ը»:
Իսկ ոստիկանապետի աշխատանքը, Մ. Սարգսյանի դիտարկմամբ, եղել է այն, որ նա փորձում էր ամեն ինչ գլխատել:
«Հեռացնում էին, առևանգում էին մարդկանց, ովքեր կարգ էին պաշտպանում: Ես էլ այնտեղ էի և հետևում էի. հանկարծակի անհետանում էին այդ մարդիկ: Մտածում էին երևի, որ ակտիվ մարդիկ ամբոխ կդառնան, որին կքշեն հետո: Չեմ տեսել, որ աշխարհում ինչ-որ տեղ կազմակերպված ժողողուրդը ոստիկանության դեմ կանգնի և նրան քշեն հենց այնպես: Միայն ամբոխին կարող են քշել: Երևի դրա համար էլ փորձել էին ժողովրդին վերածել ամբոխի»,- ասել է Մանվել Սարգսյանը: