![](/banners/BeFunky-design.jpg)
Մխիթարյանը եվրոպական գերակումբում հանդես գալու բոլոր տվյալներն ունի. Ռոսիցկի
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/Tomas+Rosicky+Czech+Republic+Training+Press+kxRHqHoQIRbl.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի և թիմի ավագ Թոմաշ Ռոսիցկու նախախաղային մամուլի ասուլիսը:
Ռոսիցկին հայտարարեց, որ իրեն շատ ավելի լավ է զգում Դանիայի հետ հանդիպման համեմատ և պատրաստ է խաղադաշտում օգնել թիմակիցներին:
«Արսենալի» կիսապաշտպանը նույնպես շատ կարևորեց վաղը կայանալիք Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը` նշելով, որ անհաջողությունը կնշանակի զրկվել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրից:
Ռոսցկին խոսեց նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից. «Անձամբ ինձ դուր է գալիս Մխիթարյանի խաղը: Նա հրաշալի ֆուտբոլիստ է և եվրոպական գերակումբում հանդես գաու բոլոր տվյալներն ունի»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը