Հայաստանը Democracy Index 2012 զեկույցում ընդգրկվել է հիբրիդային երկրների թվում

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կենտրոններից The Economist Intelligence Unit-ը ներկայացրել է համայն աշխարհում ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը:

Democracy Index 2012 զեկույցում խոսք է գնում 151 երկրում կատարած հետազոտությունների արդյունքների մասին, որոնցով այդ երկրները բաժանվում են 4 կատեգորիայի. ժողովրդավարական վարչակարգ, ոչ լրիվ ժողովրդավարական վարչակարգ, հիբրիդային վարչակարգեր, ավտորիտար վարչակարգեր:

Ադրբեջանը 3.15 բալով այդ 151 երկրների ցանկում զբաղեցրել է 139-րդ տեղը՝ ընդգրկվելով ավտորիտար վարչակարգով երկրների թվում: Զեկույցում փորձագետները հաշվի են առել մինչև 60 կարծիք, ինչպիսիք են հասարակական կարծիքի շուրջ հարցումները, ընտրական գործընթացը, քաղաքական բազմակարծության շուրջ տիրող իրավիճակը, քաղաքացիական ազատության կատեգորիաները, քաղաքական մշակույթը և այլն:

Զեկույցում Ադրբեջանի հարևաններն են դարձել Կատարը (138-րդ տեղ) և Եմենը (140): Ադրբեջանից ավելի լավ արդյունքներ ունեն աֆրիկյան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Տոգոն, Կամերունը, Ռուանդան, Գամբիան, Կոտ դԻվուարը, Սվազիլենդը:

Հետխորհրդարային երկրներից Ռուսաստանը (122-րդ տեղ), Բելառուսը (141-րդ տեղ), Ղազախստանը (143-րդ տեղ), Ուզբեկստանն ու Թուրքմենստանը (151-րդ տեղ) նույնպես ընդգրկվել են ավտորիտար վարչակարգով երկրների թվում:

Հայաստանը (114-րդ տեղ) և Վրաստանը (93-րդ տեղ) ընդգրկվել են հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների թվում: Զեկույցում աշխարհի ամենաժողովրդավար երկիր է ճանաչվել Նորվեգիան: Լավագույն ցուցանիշն ունեցող երկրների թվում են նաև Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Տեսանյութեր

Լրահոս