«Մի վերջին անգամ հավատանք նամակագրին». Ս.Սաֆարյանը՝ Սերժ Սարգսյանի նամակի մասին (տեսանյութ)

Այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը, ընտրությունների արդյունքում ծագած վստահության ճգնաժամն է՝ իշխանության ձևավորման հանդեպ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական ֆորումի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Հարցին, թե անկե՞ղծ էր Սերժ Սարգսյանի այսօրվա նամակը՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին, նա պատասխանեց, թե ժողովրդին խաբել հնարավոր չէ, և կարելի է միայն մեկ կամ երկու օր ժամանակ ձգել, բայց ոչ ավելին և ավելացրեց. «Մի վերջին անգամ հավատանք նամակագրին: Սերժ Սարգսյանը մարտի 18-ի հարցազրույցի ժամանակ ասել էր, թե չի գնա, չի հանդիպի սոված մարդու հետ, այնինչ տեսնում եմ՝ այսօրվա նամակում փոփոխություն կա: Տա Աստված, որ չսխալվեմ: Եթե մարտի 18-ին, Սերժ Սարգսյանն իսպառ մերժում էր որևէ բանակցություն, լուծում, այս նամակում այլ բան եմ տեսնում: Եթե այն ժամանակ նա խոսում էր օլիգարխներով ստեղծված ստատուս քվոյի վիճակը չփոլու մասին, հիմա ուրիշ բան տեսա: Ես անձամբ, այսօրվա նամակի տոնայնության ու նախորդ տոնայնության, շեշտադրումների միջև տարբերություններ տեսնում եմ: Այս նամակը դա 180 աստիճանով այլ է, քան մարտի 18-ին տված հարցազրույցն էր»:

Տեսանյութեր

Լրահոս