Իսրայելի նախագահը մտադիր է մոտ ժամանակներս այցելել Անկարա

CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է այցելել Անկարա և բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ.

«Մենք երբեք չենք խզել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Հնարավոր է՝ մենք կարողանանք մոտ ժամանակներս Անկարայում հանդիպել Թուրքիայի նախագահի հետ: Եկել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման ժամանակը: Մենք կիսում ենք Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մոտեցումը:

Մարդը (Բաշար Ասադ), որը սպանել է 70.000 սեփական քաղաքացու, չի կարող մնալ իշխանության ղեկին: Նա հանցագործ է: Իմ կարծիքն այն է, որ գործին պետք է միջամտի Արաբական պետությունների լիգան, պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն»:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրելը պայմանավորել է սիրիական հակամարտության գործոնով:

Տեսանյութեր

Լրահոս