Վարդանյանը կապ չի ունեցել Բերեզովսկու հետ

Երբ Արկադի Վարդանյանը սկսեց իր հայաստանյան ընդդիմադիր գործունեությունը, տեղեկություններ տարածվեցին, որ նրա ետևում կանգնած է ռուսաստանյան հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին:

Նշվում էր, որ Բերեզովսկին, ինչպես Ռուսաստանում, այնպես և Հայաստանում ֆինանսավորում է ընդդիմությանը՝ փորձելով այդկերպ ազդել իշխանությունների վրա:

Բորիս Բերեզովսկու մահից հետո 168.am-ի թղթակիցն Արկադի Վարդանյանին հարցրել է, թե որքանո՞վ էին իրականությանը մոտ այդ լուրերը, և ի՞նչ կապ է ունեցել նա Բորիս Բերեզովսկու հետ: «Նման բան ասողները գլուխները պատով են տվել: Ես ոչ մի կապ չեմ ունեցել նրա հետ և երբեք չեմ ճանաչել նրան»,- մեր թղթակցին ասել է Արկադի Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս