Հոսնի Մուբարաքը կարող է ազատության մեջ հայտնվել ապրիլին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Մեկկին չի բացառել, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կարող է բանտը լքել մինչև ապրիլի 16-ը:
Նախարարը հավելել է, որ Մուբարաքն ազատ կարձակվի, եթե նրան մեղավոր չճանաչեն նրա դեմ ներկայացված մյուս մեղադրանքներով. «Ապրիլի 16-ին լրանում է նախկին նախագահին կալանքի տակ առնելու նախնական ժամկետը, և նրա հայտնվելն ազատության մեջ կլիներ բնական՝ պայմանով, որ նա չմեղադրվի այլ գործերում ևս: Սակայն ինչպես ես լսել եմ, նրան մեղադրում են այլ հանցանքներում ևս»:
2012 թվականին դատարանը նախկին նախագահին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով զանգվածային ելույթի ժամանակ 850 մարդու մահվան մեջ, քանի որ այդ ցույցերի ցրման հրամանն արձակել էր Մուբարաքը: 2013 թվականին դատարանը որոշեց վերանայել այդ դատավճիռը, ինչի շնորհիվ էլ Մուբարաքը կարող է հայտնվել ազատության մեջ:
Մուբարաքի գործով նոր դատալսումները նշանակված են ապրիլին: Սակայն Մուբարաքը կարող է դառնալ «կոռուպցիայի մասին գործի» դերակատար: Մարտին Մուբարաքն ու նրա երկու որդին մեղադրվեցին ավելի քան 1 միլիարդ բյուջետային ֆունտ (ավելի քան 150 միլիոն դոլար) յուրացնելու մեջ: