Փոփոխական եղանակը կպահպանվի
Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ին հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ին կբարձրանա 8-10, 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 9-11, մյուս շրջաններում` 2-3 աստիճանով:
Երևանում`
Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-30-ին հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 25.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.50C (1887 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.30C