Ուզբեկստանի նախագահը սրտի կաթվա՞ծ է ստացել
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահի կողմից սրտի կաթված ստանալը հաստատել է պետական ԶԼՄ-ներում եղած աղբյուրը:
Վերջինս հաստատել է ավելի վաղ Ուզբեկստանի ընդդիմության տարածած այն տեղեկատվությունը, որ Իսլամ Կրաիմովը սրտի կաթվածից հետո գտնվում է վատթար վիճակում:
Այս տարվա մարտի 22-ին Ուզբեկստանի ժողովրդական շարժումն իր պաշտոնական կայքում տեղեկատվություն տարածեց, թե 2013 թվականի մարտի 19-ի գիշերն Իսլամ Կարիմովը ստացել է սրտի կաթված: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել էր պետական ԶԼՄ-ներից մեկում աշխատող աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ Կարիմովի առողջական վատ վիճակի պատճառով Անվտանգության խորհուրդն ու Ուզբեսկտանի ղեկավարի մամուլի ծառայությունն իրենց կարգադրել են վերստին հեռարձակել հին տեսագրություններ ու աուդիոձայնագրություններ, որտեղ Իսլամ Կարիմովը գտնվում է առողջական նորմալ վիճակում: