«Մենք գնում ենք՝ մատ անելու»
Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի 7-րդ նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ դիրիժոր Վարդան Հակոբյանը: Վերջինս ասաց, թե նախկինից շատ այսօր Ազատության հրապարակում զգում է Ազատության շունչը և կապեց դա նրա հետ, որ, իր խոսքով, հրապարակում իրենց ապահովված են զգում և ունեն ընտրված նախագահ, ով պատրաստ է պաշտպանել իրենց ցանկացած ոտնձգությունից՝ կլինի դա ոստիկանության, թե սադրիչների կողմից ձեռնարկված:
Նրա խոսքով, իմաստ չկա գնալ ընտրությունների, երբ առկա է նույն դատարանը, ընտրական հանձնաժողովը: Ըստ դիրիժորի՝ Հայաստանում կա բավական զանգված, որը կողմ կլինի ձևավորել սեփական սահմանադրական ատյանը:
Հարցին, թե այն դեպքում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, քաղաքացիական բաց խորհուրդը դադարեցնելո՞ւ է իր աշխատանքները՝ Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Մենք խաղում ենք ոչ թե խաղալու համար: Մենք գնում ենք՝ մատ անելու»: