
Հրդեհ Տաշիրում

Մարտի 25-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 54 տան հարակից անասնագոմի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել` 16.50-ին:
Այրվել են Մ.Սուվոևային պատկանող անասնագոմի տանիքի կառուցատարրերը` 25 քմ: