168.am-ի զրուցակիցը Արմեն Մարտիրոսյանը է, ով Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP`http://armscoop.com) գիտական ցանցի համահիմնադիր-ադմինիստրատորն է: Նա եւ իր երկու ընկերները գիտական ուղղվածություն ունեցող ցանցը ստեղծել են մեկ ու կես տարի առաջ: Ներկայումս գիտական ցանցն ունի մոտ 3000 ակտիվ հետեւորդ: Ցանցի նպատակներից է պարբերաբար տեղեկություններ տրամադրել արտասահմանում ուսանելու հնարավարությունների, կրթաթոշակների, դրամաշնորհային ծրագրերի և գիտաժողովների մասին, տեղեկացնել՝ անգամ այն մասին, թե ինչպես պետք է կազմել մոտիվացիոն նամակները, CV-ները և այլն:
Ավելի քան հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների Չինաստանի Ժիչժաո քաղաքում` Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ դիվանագիտական շարունակվող սկանդալի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Ահնեդ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի ցանկությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումները Ստամբուլում անցկացնելու կապակցությամբ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մյուս խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ:
Նրա թիմը կարողացել է հաղթել 5-3 հաշվով: Ռաուլը 5-րդ րոպեին խփել է երկրորդ գոլը:
Հանրապետականների համագումարը կառաջադրի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնիի պաշտոնական թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնին: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, իր թեկնածուին կուսակցությունը կառաջադրի համագումարի առաջին օրը՝ այդպիսով խախտելով իր թեկնածուներին համագումարի երրորդ օրն առաջադրելու սովորույթը:
Միջադեպը տեղի է ունեցել Սարդաշտ քաղաքի մոտ` Իրաքի սահմանի հարևանությամբ: Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ռազմական հրամանատարությունը ցավակցել է զոհվածների հարազատներին եւ պահապանների կորպուսին:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Կենդանաբանական այգու այցելուների շրջանում տուժողներ չկան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պրիշտինայում մամլո ասուլիսի ժամանակ փաստաթուղթը ներկայացրել էր Կոսովոյի փոխվարչապետ Բեջեթ Պակոլին:
Երևանի պետական կոնսերվատորիայի նախկին ուսանող, բարիտոն Արսեն Սողոմոնյանի մենակատարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկայացնելու է բարեգործական համերգ:
Ակնաբույժ Էլլա Միրաքյանը խորհուրդ չի տալիս օպտիկական ակնոց գնել մայրաքաղաքի գետնանցումներից: Ըստ նրա, նման վայրերում վաճառվող ակնոցը որակական չափանիշներին կարող է չհամապատասխանել: «Ամեն դեպքում՝ ես իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս, որ օպտիկական ակնոց ձեռք բերեն մասնագիտացված խանութներից, որտեղ աշխատում են մասնագետներ»,- ասում է ակնաբույժը` ավելացնելով, որ մասնագիտական չափանիշներին չհամապատասխանող ակնոցը կարող է սրտխառնոց, գլխապտույտ առաջացնել:
«Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», դե թվում է, թե Թումանյանն իր սրտի մաղթանքն էր տալիս երեխաներին, բայց դե նա ինչ իմանար, որ մենք ենք երնեկ տալու նրա մանկությանը: Մի պահ, երբ այս տողերն եմ արտասանում, ինձ թվում է թե այն անեծքի նման է հնչում: Դե իրոք, ինչ իմանար բանաստեղծը, որ ժամանակը կարող է աղավաղել իր մաղթանքի իմաստը և մեր ժամանակներում, այս սերունդի կողմից, այն կարող էր այլ կերպ ընկալվել: Սերունդ, ով ենթարկվում է ամեն հնարավորին և անհնար փորձությունների և փորձարկումների: Մենք, այսօր մի այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ակամայից մեր մանկությանը երնեկ ենք տալիս ու խղճահարվում ենք՝ մեր փոքրերի աչքերին նայելիս, որտեղ, կարծես թե արտացոլվում է դարիս կուտակված թշվառությունն ու տառապանքը: Մի դատապարտեք մեզ սիրելիներ, մենք սա չէինք երազում ձեզ համար:
«ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրվածությունը հասարակության կողմից քիչ է: Բայց կարող եմ ասել, որ ՏԻՄ-երը մեծ համայնքներում բնակիչների կողմից ավելի ցածր ակտիվությամբ են դրսևորվում, քան փոքր համայնքներում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» կրքոտ երկրպագուհիները Անգլիայի առաջնության 2-րդ տուրի առաջիկա հանդիպման նախօրեին մրցում են միմյանց դեմ իրեցն թիմի պատիվը բարձր պահելու համար։
Երեկ երեկոյան, համաժողովի շրջանակներում կայացած «Միսս Եվրասիա 2012›› մրցույթին, Վրաստանի ներկայացուցիչը նվաճեց «Վիցե Միսս Եվրասիա 2012›› տիտղոսը, զիջելով առաջին հորիզոնականը Ռուսաստանի ներկայացուցչին:
«Այդ մարդն այն արժեքը չունի, որ մենք նրա ասածները քննարկենք, եթե նույնիսկ իրականությանը մոտ որևէ բան է ասել, քանի որ նա կոնկրետ կատարում է ՀՀԿ-ի պատվերը». Պետրոս Մակեյանը՝ Հայկ Բաբուխանյանի մասին
Պեկինում ավարտվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեայի (համագումարի) առաջին աշխատանքային շաբաթը: Այն բավական հագեցած էր թե գիտական և թե վարչական և կազմակերպչական միջոցառումներով` 4 մեծ գիտաժողով, մի շարք հատուկ նստաշրջաններ, համատեղ քննարկումներ, համագումարի առաջին նիստը, ՄԱՄ բաժանմունքների և աշխատանքային խմբերի հանդիպումներ և այլն:
«Քաղաքական կուսակցությունն՝ ինքը պետք է մեկնաբանի տվյալ հայտարարությունը: Ես տրամաբանորեն չեմ համարում, որ մենք պետք է մեկնաբանենք սա: Ցանկացած կուսակցություն ինքն է ընտրում իր ռազմավարությունը: ՀՀԿ-ն զգոն ու վճռական կուսակցություն է, գիտի՝ ում է պաշտպանում: Քաղաքական ուժերը բոլորն էլ կուզենան վարչապետ դառնալ, նախագահ դառնալ: Այստեղ տրամաբանորեն վտանգավոր բան չեմ տեսնում»,- անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ ԲՀԿ-ն կողմ է Կառավարության ղեկավարի փոփոխությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Լրանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարին. նույն տարիքին է նաև Գորիս և Վիեն քույր քաղաքների բարեկամությունը: Այս առիթով Գորիսում, Սիսիանում և «Նարեկացի» արվեստի միությունում համատեղ համերգներ են ունեցել Վիենի LE SIEM նվագախումբն ու «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը:
Իրանն իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդին՝ Իսմայիլ Հանիեին, 120 այլ երկրների ներկայացուցիչների շարքում հրավիրել է մասնակցելու Թեհրանի կայանալիք Չմիացման երկրների շարժման գագաթաժողովին, հայտնում է Reuters-ը։ Գործակալությունը հայտնում է, որ այս քայլը կարող է լարվածություն ստեղծել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի և արևմտյան տերությունների միջև, որոնցից շատերը ՀԱՄԱՍ-ը հռչակել են ահաբեկչական: Հանիեն զեկավարում է Գազայի գոտում ՀԱՄԱՍ-ի մասնաճյուղը: […]
Օլիմպիական վեցակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլտը անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆուլհեմ» խաղում կլինի պատվավոր հյուրերի թվում, տեղեկացնում է ESPN-ը:
Ապստամբները թույլ չեն տալիս օգնություն հասցնել նրանց և կրակ են բացում փախստակաների վրա ամեն անգամ, երբ նրանք հեռանալու փորձ են անում:
Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվել է: Եւս 48 մարդ վիրավոր է: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան գործարանի տարածքում, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Պարագուանա թերակղզում` Ամուայ քաղաքի նավահանգստային քաղաքում:
Շախատմատի ֆեդերացիան որոշել է դադարեցնել առաջնությունը և հաղթանակը շնորհել Բաուերին, Բաքրոյին, Ռոման Էդուարդին։
Ասֆալտապատման աշխատանքների համար Ախալքալաքի շրջանային բյուջեից հատկացվել է 523 700 լարի (շուրջ 330 հազար դոլար)։
«Մենք բոլորս պատասխանատվություն ունենք՝ սատարելու Սիրիային և թույլ չտալու, որպեսզի դիմադրության նոր ճակատ ստեղծվի»,- Fars լրատվական գործակալությանը ասել է պաշտոնյան:
«Լադա-Նիվան մեր սրահում վաճառվում է 5,700,000 դրամով, իսկ որքա՞ն կլինի նոր գինը՝ չգիտենք: Եթե թանկացում լինի, ապա մեզ մոտ էլ գինը կբարձրանա, եթե ոչ՝ ոչ»,- 168.am-ին ասել են Հայաստանում «ԱվտոՎազի» պաշտոնական ներկայացուցիչ «Գլոբալ Մոթորզ» ընկերությունից։
Թունիսի, Հորդանանի, Իրաքի և արաբական այլ երկրների իսլամիստ ծայրահեղականները Սիրիայում պայքարում են նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Ըստ նրանց՝ «The Front en-Nusra»-ի կազմում, որը կապ ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ, ներգրավված են սալաֆիթներ՝ Թունսից:
«Կառավարության ղեկավարի ու կաբինետի գործունեության, ծրագրի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Մենք կողմ ենք կառավարության ղեկավարի փոփոխությանը: Երբ պահը կհասունանա, մենք կհայտարարենք նաև այն մասին, թե արդյո՞ք ցանկանում ենք, որ կառավարության ղեկավարը լինի ԲՀԿ-ական, թե՞ ոչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: